Հարցին՝ եթե շարունակվեն այն սահմանափակումները, որոնք ՌԴ-ն է մտցրել, ի՞նչ կլինի տնտեսության հետ, Թունյան Բաբոն պատասխանել է՝ ասելով. «Իհարկե, դեռ վաղ է դրա մասին հստակորեն ասելը, բայց ընդհանուր պատկերով, տեսեք, զուտ թվերով, եթե ասենք, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասով, դա մեր համախառն ներքին արդյունքի 2%-ը չի գերազանցում և հաշվի առնելով նաև, որ մենք ունենք տեղական սպառում, հաշվի առնելով, որ թեկուզ փոքր քանակներ, բայց արտահանվում են նաև արդեն այլ շուկաներ, դա ողբերգական չէ, և այս պահին Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բավարար դիմադրողականություն ունի այդ խնդիրներին այս պահին արձագանքելու համար»:
Այն, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը չի գերազանցում ՀՆԱ-ի 2%-ը, սփոփանք չի կարող լինել, քանի որ գյուղատնտեսությունը Հայաստանում նախևառաջ ազգաբնակչության մի զգալի հատվածի ապրուստի միակ աղբյուրն է: 2%-ը մակրո մակարդակում գուցե փոքր թիվ է թվում, բայց միկրո մակարդակում դա տասնյակ հազարավոր ընտանիքների, փոքր ֆերմերային տնտեսությունների ու գյուղական համայնքների գոյատևման հարցն է շոշափում: Մյուս կողմից՝ տեղական սպառման վրա հույս դնելը ևս վիճելի է, քանի որ նախ՝ կա սպառման խնդիր՝ պայմանավորված բնակչության խիստ սահմանափակ թվով ու մրցակցությամբ, ապա՝ գնային խնդիր ևս կա. արտահանման շնորհիվ էր, որ գյուղացիությունը կարողանում էր իրական շահույթ ունենալ՝ մի կողմից՝ հոգալու իր խնդրները,մյուս կողմից՝ սպասարկելու բանկերից վերացրած վարկերը: Այս իրավիճակում կարելի էր էապես կրճատել արտասահմանյան գյուղմթերքի հոսքը երկիր՝ օգնելու հայ գյուղացուն տեղական շուկայի յուրացման հարցում, սակայն այս ճանապարհով բաբոները գնալ չեն պատրաստվում՝ ի տարբերություն ասենք հարևան Իրանի, որտեղ երկիրը հստակ գիծ է տանում այս ուղղությամբ:
Իսկ Բաբոն ունի՞ պլան, թե ինչ է անելու, եթե այս խառն իրավիճակը չկարգավորվի ասենք միջնաժամկետ հեռանկարում, եթե նույնիսկ «հալած յուղի տեղ ընդունենք» այն հայտարարոթյունը, թե առնվազը կարճաժամկետ հեռանկարում՝այս պահին, խնդիրների լուծման բանաձևը պետութունը գտել է…



